Բաժիններ՝

Կալինինգրադի մարզում «Իսքանդեր» հրթիռային համալիրների տեղակայման մասին որոշումը դեռ ընդունված չէ. Պուտին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Իսքանդեր» տիպի օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները արտաքին սպառնալիքներից Ռուսաստանը պաշտպանելու միակ միջոցը չեն:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ի մարտավարական զենքը գտնվում է Եվրոպայում, սակայն եվրոպացիները չեն վերահսկում այն: Պուտինը հավելել է, որ ԵվրոՀՀՊ-ն սպառնալիք է ստեղծում իրենց համար, սակայն Կալինինգրադի մարզում «Իսքանդերների» տեղակայման (որպես պատասխան քայլ) մասին որոշումը ընդունված չէ.

«Թո՛ղ հանդարտվեն: Կալինինգրադի մարզում «Իսքանդերների» տեղակայման մասին որոշումը դեռ ընունված չէ: Թեև «Իսքանդերը» արդյունավետ է իր ոլորտում, այնուամենայնիվ, Ռուսաստանի համար այն չի հանդիսանում պաշտպանության ո՛չ միակ, ո՛չ էլ լավագույն միջոցը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ գերմանական Bild պարբերականը գրել էր, որ Ռուսաստանը Կալինինգրադի մարզում տեղակայել է «Իսքանդեր-Մ» հրթիռային համալիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս