Բաժիններ՝

Պուտինը խոստացել է մոտ ժամանակներս ներում շնորհել Խոդորկովսկուն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Յուկոսի» նախկին ղեկավար Միխեիլ Խոդորկովսկին ներման մասին դիմում է գրել: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա խոստացել է, որ մոտ ժամանակներս կստորագրի Խոդորկովսկուն ներելու մասին հրամանը: Նա ընդգծել է, որ Խոդորկովսկուն ներում շնորհելը պետք է իրականացվի օրեսդրությանը համապատասխան. Խոդորկովսկին պետք է համապատասխան դիմում գրեր: Պուտինը հիշեցրել է, որ Խոդորկովսկին երկար ժամանակ հրաժարվել է գրել նման դիմում և այդ քայլին է գնացել միայն վերջերս:

Միխայիլ Խոդորկովսկին կալանքի տակ է վերցվել 2003 թվականին: Երկու տարի անց նրան դատապարտել են 9 տարվա ազատազրկման՝ մեքենայություններ գործելու և հարկեր չվճարելու համար: Հետագայում այդ պատժաժամկետը նվազեցվել է մինչև 8 տարվա:

2010 թվականի դեկտեմբերին «Յուկոսի երկրորդ գործի» շրջանակներում Խոդորկովսկուն դատապարտել են 14 տարվա ազատազրկման՝ նավթ հափշտակելու ու դրա վաճառքից գոյացած հասույթն օրինականացնելու համար: Հետագայում այդ պատժաժամկետը մի քանի անգամ կրճատվել է տարբեր ատյանների կողմից:

Խոդորկովսկու ազատազրկման ժամկետը հաշվվում է նրան կալանքի տակ վերցնելու պահից: Խոդորկովսկին պետք է ազատության մեջ հայտնվեր 2014 թվականի օգոստոսին (առանց Պուտինի կողմից ներում շնորհելու):

Հիշեցնենք, որ օրեր առաջ Die Presse թերթը գրել էր, որ 2013 թվականը կարելի է անվանել Պուտինի տարի՝ կապված Արևմուտքի նկատմամբ նրա տարած հաղթանակների հետ.

«Չի բացառվում, որ Պուտինի հաջորդ հաղթանակն արդեն իսկ պատրաստ է, կարելի է պատկերացնել, թե արևմտյան ԶԼՄ-ներում ինչպիսի հրճանք կսկսվի, եթե նա իսկապես համաների 2003 թվականից բանտում գտնվող նավթային մագնատ Միխայիլ Խոդորկովսկուն ու Pussy Riot խմբի երկու երգչուհու` Նադեժդա Տոլոկոնիկովային ու Մարիա Ալյոխինային` նրանց ազատազրկման ժամկետների ավարտից ընդամենը մի քանի ամիս առաջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս