
Տիգրան Մեծի պողոտայում այրվել է «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան

Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 22 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.23-ին, մարվել` 13.24-ին: Այրվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և խցիկը՝ ամբողջությամբ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն