
Խուդոյանների նկատմամբ բռնություն չի կիրառվել. ոստիկանություն

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը պատասխանել է ՍիվիլՆեթի հարցմանը` կապված դեկտեմբերի 2-ի առավոտյան Բաղրամյան 26-ի դիմաց ՍիվիլՆեթի նկարահանած տեսանյութի հետ, որում տեսախցիկն արձանագրել էր մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ տիրող իրավիճակը` այդտեղ նստացույց անող Խուդոյանների ընտանիքի հեռանալուց հետո: Դեկտեմբերի 4-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում Խուդոյանները հայտարարել էին, որ ոստիկանները իրենց բռնի ուժով էին հեռացրել նախագահի նստավայրի դիմացից` մեկ օր շարունակ արգելելով իրենց դուրս գալ տանից: Աշոտ Խուդոյանի խոսքով` իրեն ծեծի էին ենթարկել Էջմիածնի ոստիկանությունում և միայն դրանից հետո տուն բերել:
Ոստիկանության պաշտոնական պատասխանում նշվում է, որ Բաղրամյան 26-ի դիմաց նստացույց անող Աշոտ Խուդոյանի և նրա ընտանիքի նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից «ֆիզիկական ուժ և բռնություն չի կիրառվել, և նրանց արգելանքի տակ չեն պահել»:
Մանրանմասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: