
Որտեղից են Հայաստան ներկրվել ամանորյա կոկորդիլոսները. panorama.am

Մոտ 2 շաբաթ առաջ ԱՄՆ-ից Հայաստան է ներկվել 3 հատ կոկորդիլոս: Այս մասին Panorama.am-ին հայտնել է ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը:
Նրա խոսքով, կենդանիների սննդամքերքի մակնշումն արված է նոյեմբեր ամսվա համար, պիտանելության ժամկետը 3 ամիս է: «Սա կոկորդիլոսի ներկրման առաջին փորձն է: Ներկրված կենդանիները, որոնցից յուրաքանչյուրը կշռել է մոտ 12 կգ, Հայաստան են բերվել ապխտած վիճակով»,- ասել է ծառայության մամուլի խոսնակը:
Հարցին, թե գիշատիչ ու լեշակեր կենդանու միսը որքան է անվտանգ ուտելու համար, ծառայությունից պատասխանեցին, որ կոկորդիլոսի միսը համարվում է ազատ վաճառքի սննդատեսակ: «Նահանգներում էլ շատ տարածված ուտեստ է համարվում»,-ասել է Ա. Սուքիասյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: