Ինչո՞ւ պետք է հրամանատարն արձակուրդ վերցնի հենց այն ժամանակ, երբ իր ղեկավարած ռազմաբազա է այցելում իր երկրի նախագահը, ով նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ դա նշանակում է, որ` նաև իր անձնական հրամանատարը
Դավութօղլուն ընդգծել է, որ Ռոուհանիի թուրքական այցից հետո տեղի կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցն Իրան:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկվա նիստում համաձայնություն է տվել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության գույքն ամերիկյան «ԿոնտուրԳլոբալ Հիդրոկասկադ» ՓԲ ընկերությանը վաճառելուն: Վերջինս վճարելու է մոտ 180 մլն դոլար:
Այսօր Վիլնյուսում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որում Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ուկրաինան ներկայացված են լինելու նախագահի, Մոլդովան՝ վարչապետի, իսկ Բելառուսը՝ արտգործնախարարի մակարդակով:
Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին իրազեկել է երկու երկրների հարաբերություններում ճգնաժամի զարգացմանը զսպելու իր ձգտման մասին:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Աշխարհում 4,7 միլիոն մարդու հաշվարկով միջինը մեկ ավիաուղեւոր է զոհվում, այն դեպքում, երբ ռուսական ավիաուղիների դեպքում 1,2 միլիոնին է մեկ ուղեւոր բաժին ընկնում:
Մասաչուսեթսյան սաղմոսագիրքը տպագրվել է 1640թ-ին Քեմբրիջ քաղաքում:
Բիշարը, ով քրիստոնյաներին եւ հրեաներին միավորող «Ուխտի որդիներ» կուսակցության հիմնադիրն է, արդեն սկսել է իր հավակնոտ ծրագրի իրականացման համար միջոցների հավաքումը:
Քաղաքաշինական ծրագիրը նախատեսվում է իրականացնել Պռոշյան և Դ.Դեմիրճյան փողոցներին ու Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքում, ինքը` զբոսայգին այս տարածքից դուրս է:
Վերնագիրը բառախաղ է. հեղինակն օգտագործել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` 2008թ. նախագահական ընտրարշավի կարգախոսներից մեկը` «Yes, we can» («Այո, մենք կարող ենք»):
Իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարում են, թե կարևոր է ոչ այնքան վիլնյուսյան գագաթաժողովը, այլ այն, թե ինչ կլինի Վիլնյուսից հետո: Իրականում այդ հայտարարությունները ոչ թե քաղաքական հեռատեսության, այլ իշխանության ներկայացուցիչների ենթագիտակցական դատողությունների արդյունք են:
Նաիրիտցիները դեռևս աշխատավարձ չեն ստացել և խիստ դժգոհ են իրավիճակից՝ թե´ մշտապես խաբված լինելուց և թե´ գործարանի վերագործարկման առումով տիրող անորոշությունից:
Մինչև համագումարը որոշված էր, որ ատենապետ պետք է ընտրեն Նարեկ Գալստյանին, ում այդ նպատակով ընտրեցին վարչության անդամ: Բայց Գալստյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է, իսկ ատենապետ ընտրվելու դեպքում նա պետք է հրաժարվի այդ պաշտոնից, իսկ այդ հարցը պետք է հստակեցնի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայ հանրությունը շունչը պահած հետևում էր այցի ընթացքին, որը պարբերաբար ներկայացվում էր հեռավոր Բրազիլիայից, Արգենտինայից և Ուրուգվայից ուղարկվող տեղեկությունների և լուսանկարների միջոցով:
Պաշտոնական փաստաթղթերում նշվում է, թե միջադեպը ծայր էր առել «ներկաներից մեկի կողմից խորհրդային կառավարության բարձրաստիճան ղեկավարի հասցեին հնչեցրած անհարգալից արտահայտության» պատճառով: Սակայն այլ աղբյուրներ ակնարկում են, թե ծեծկռտուքն ազգամիջյան հողի վրա էր:
7-րդ դասարանցի Էրիկը տխուր է… այնքան տխուր, որ անգամ խեցեգործության մեջ մխրճվելով` չի մոռանում իր ու մոր վերջին հանդիպման ակնթարթները: Ինձ նվիրում է իր ամենահաջողված գործը՝ կավե խաչն, ու ասում. «Չէ, չեմ կարոտում մամայիս: Էս խաչը նվիրում եմ, որ ձեզ հաջողություն բերի: Ճիշտ եմ ասում՝ մամայիս չեմ կարոտում»:
168.am-ի տեղեկություններով, Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի դիմավորման արարողությանը: Այն ժամանակ, երբ ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է այցելի 102-րդ ռազմաբազա, Ռուզինսկին արձակուրդ է վերցրել:
Հարցին, թե Դուք, փաստորեն, Ձեր գործնական անհաջողությունների համար մեղադրում ե՞ք լրագրողներին, երգչուհին բավականին սրամիտ պատասխան է տվել. «Հա, բա չէ, մեր հարևան Հռիփսիմեին, կամ Վալոդիկին»։
«Ֆինանսական շուկայի զարգացմանը հավանաբար էապես կնպաստի կենսաթոշակների նոր պարտադիր կուտակային համակարգի անցման արդյունքում կենսաթոշակային հիմնադրամներում պահպանվող անհատականացված հաշիվներից ակնկալվող միջոցների ներհոսքը:
Մաքսանենգ ճանապարհով ներմուծած թմրամիջոցներ` Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորուհու մոտ:
Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ բոլոր այն անդամները, որոնք այս տարիների ընթացքում համագործակցել են ՍԴՀԿ-ի հետ, շարունակելու են համագործակցել Վերակազմյալ ՍԴՀԿ-ի հետ, մարզային կառույցներն էլ, որոնք տարիների ընթացքում ձևավորել են, իրենց կազմում են աշխատելու: «Իրանք իրական կազմ չունեն: Մենք այսքան բան ենք արել ու թույլ չենք տա, որ ինչ-որ խամաճիկներ մեզ կոտրեն»,- ասաց նա:
100.000-ից ավելի ներբեռնում` ընդամենը 20 օրում. Windows Phone մարկետում այս ցուցանիշով խաղն այժմ հասանելի է Google Play-ում: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Նարինե Եղիազարյանը, ով հանդիսանում է Nako Games խաղեր ստեղծող նորաստեղծ ընկերության հիմնադիրը:
ՀՀ գլխավոր դատախազությունը առաջիկա օրերին պատշաճ ընթացք կտա շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի նամակին:
Վիլնյուսում նոյեմբերի 29-ին կայանալիք համաժողովին Հայաստանի և Եվրամիության միջև կընդունվի համատեղ հայտարարություն, որտեղ կարձանագրվի այս տարիների ընթացքում ԵՄ-ՀՀ միջև իրականացրած բարեփոխումներն ու աշխատանքները, ինչպես նաև կարձանագրվի, որ Հայաստանը պետք է շարունակի երկխոսությունը Եվրոպայի հետ:
Պահանջն է՝ բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և ընդդիմադիրներին արդարացնել:
Կենցաղային պայմանների բարելավման մասին չկալովցիները չեն էլ երազում: Գիտեն՝ ծերացող-վերացող իրենց գյուղի համար պետությունը խոշոր գումարներ չի ծախսի:
Ընտրական գործընթացի վերաբերյալ ներկայացված առաջարկություններն ուսումնասիրելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2012 թվականի oգոuտոuի 23-ի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը, հավանաբար, մինչև տարեվերջ կամ եկող տարվա սկիզբ առաջարկներն արդեն կամբողջականացնի՝ նախագծի տեսքով:
Ճանապարհային ոստիկանության վերջին ստուգայցի արդյունքները` 24 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, իսկ 38-ը ծխել են: