
Քրիստոնյաները ցանկանում են Նազարեթում կանգնեցնել Քրիստոսի ամենամեծ արձանն աշխարհում

Արաբական ծագում ունեցող, բայց քրիստոնյա քաղաքական գործիչ Շլայան Բիշարն առաջարկել է Նազարեթում կանգնեցնել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն աշխարհում: Այն իր չափերով պետք է գերազանցի Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ արձանին, հաղորդում է KAI գործակալությունը: Բիշարը, ով քրիստոնյաներին եւ հրեաներին միավորող «Ուխտի որդիներ» կուսակցության հիմնադիրն է, արդեն սկսել է իր հավակնոտ ծրագրի իրականացման համար միջոցների հավաքումը:
Նրա պատկերցումներով` Նազարեթի արձանը պետք է լինի Ռիո դե Ժանեյրոյի արձանի առավել խոշոր տարբերակը: Նշենք, որ Բրազիլիայի արձանի ընդհանուր բարձրությունը 38 մետր է, ձեռքերի երկարությունը` 28 մետր: Արձանի ընդհանուր քաշը ավելի քան 1000 տոննա է:
Նազարեթում կանգնեցվելիք արձանի չափեր մասին տեղեկություններ առայժմ չեն հրապարակվում: Փորձագետները ենթադրում են, որ դա կախված կլինի հավաքված միջոցներից: