
Ռուսական ավիաուղիներն ամենավտանգավորն են աշխարհում

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան հրապարկել է աշխարհի տարբեր երկրներում ավիաաղետների վերաբերյալ վիճակագրությունը, ըստ որի առավել վտանգավորներից մեկը ռուսական ավիաուղիներն են: Ռուսական ավիաընկերությունների ուղեւերներն ամենաշատն են տուժել աղետներից. նրանց շրջանում զոհերի թիվը չորս անգամ ավելի շատ է, քան միջազգային մյուս ավիափոխադրող ընկերությունների ուղեւորների պարագայում, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ աշխարհում 4,7 միլիոն մարդու հաշվարկով միջինը մեկ ավիաուղեւոր է զոհվում, այն դեպքում, երբ ռուսական ավիաուղիների դեպքում 1,2 միլիոնին է մեկ ուղեւոր բաժին ընկնում: