Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 20-ին

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 20-ին: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Վերջինիս խոսքերով՝ նոյեմբերի 24-ին Ժնևում ձեռք բերված համաձայնագիրն Իրանի համար հանդիսանում է շրջադարձային կետ: Սալեհին հավելել է, որ համաձայնագիրն ամենևին էլ չի ենթադրում Իրանի միջուկային գործունեության դադարեցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930