
Բաշար Ասադը չի մասնակցի «Ժնև 2» կոնֆերանսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի մասնակցի «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին, կառավարական պատվիրակությունը գլխավորելու է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
Վերջինիս խոսքերով՝ կոնֆերանսն անցկացվելու է արտգործնախարարների մակարդակով, և տրամաբանության համաձայն, Սիրիայի կառավարական պատվիրակությունը պետք է գլխավորի արտգործնախարար Վալիդ Մուալեմը: Բոգդանովն ընդգծել է, որ նախագահները չեն ժամանելու Ժնև:
Ավելի վաղ Բոգդանովը հայտարարել էր, որ «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու է մոտ 30 երկրի պատվիրակություն: «Ժնև 2» կոնֆերանսն անցկացվելու է 2014 թվականի հունվարի 22-ին: