Բաժիններ՝

Տիգրան Առաքելյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան

Ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ինչպես նաև 2011 թվականի օգոստոսի 9-ի գործով դատապարտված մյուս ակտիվիստները՝ Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Կարապետյանը, բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, հաղորդում է azatutyun.am-ը:

Պահանջն է՝ բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և ընդդիմադիրներին արդարացնել:

Այս գործով ծանր մեղադրանքով ավելի քան 2 տարի բանտում մնացած և հոկտեմբերի 14-ին ազատ արձակված Տիգրան Առաքելյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ անմեղ էր ճանաչվել միայն ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մասով, դատարանը նրան արդարացրել էր հանցակազմի բացակայության պատճառով: Իսկ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և դիմադրություն ցույց տալով՝ խուլիգանության մեջ մեղավոր ճանաչելով՝ Վերաքննիչը նրան դատապարտել էր 3 տարով և համաներմամբ ազատել պատժից:

«Շատ կոնկրետ խաղ էին իրենք խաղում, մյուս երեք տղաներին պահել էին դրսում, ամեն վայրկյան հետ բերելու սպառնալիքի տակ, իսկ ինձ ուղղակի ազատ չէին արձակում: Խնդիրը հստակ իրենք լուծեցին ներքաղաքական», – «Ազատության» հետ զրույցում մեկնաբանել է Տիգրան Առաքելյանը:

Վճռաբեկ բողոքի մեջ ծավալուն անդրադարձ կա քրեական գործի հանգուցալուծման համար բացառիկ նշանակություն ունեցող չեզոք ապացույցին՝ միջադեպի անհետացած տեսագրությանը, որը կատարվել է ոստիկան Շահեն Հարությունյանի հեռախոսով: Վճռաբեկ բողոքի մեջ փաստաբանը գրել է, որ Վերաքննիչ դատարանը հետևողականորեն անտեսել, իսկ որոշ դեպքերում միտումնավոր թաքցրել է ոստիկանների հանցագործությունները փաստող ապացույցները:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս