Առաջիկայում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծը կամբողջանա
Ընտրական գործընթացի վերաբերյալ ներկայացված առաջարկություններն ուսումնասիրելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2012 թվականի oգոuտոuի 23-ի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը, հավանաբար, մինչև տարեվերջ կամ եկող տարվա սկիզբ առաջարկներն արդեն կամբողջականացնի՝ նախագծի տեսքով: Դրանից հետո շատ կարճ ժամկետներում կսկսվեն նախագծի հանրային քննարկումները: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է աշխատանքային խմբի անդամ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ըստ նրա՝ նախնական փուլում, երբ նախագիծը դեռևս ձևավորված չէ, սակայն առկա են առաջարկներ, խումբը չափազանց կարևորում է հանրային լսումների կազմակերպումը՝ տարբեր քաղաքական ուժերի, տարբեր դիրքորոշմամբ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված կոնկրետ լուծումներն ու առաջարկությունները լսելու նպատակով: Դա, ԿԸՀ նախագահի կարծիքով, մեծապես կնպաստի նաև աշխատանքային խմբի աշխատանքների ճիշտ կազմակերպմանը, նաև՝ նոր օրենսդրական լուծումների որոնմանը:
Առաջիկայում՝ դեկտեմբերի 5-ից 7-ը աշխատանքային խումբը նախաձեռնել է բավականին լայն քննարկում. առաջին օրը՝ կուսակցությունների, երկրորդ օրը՝ ՀԿ-ների, երրորդ օրը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: