Հյուսիսային Ամերիկայում տպագրված առաջին գիրքն աճուրդում վաճառվել է 14,2 մլն դոլարով
Նյու Յորքի Sotheby’s աճուրդային տանը վաճառվել է Հյուսիսային Ամերիկայում տպագրված առաջին գիրքը, որը սաղմոսագիրք է: Գնորդն այն ձեռք է բերել 14,2 մլն դոլարով: Սա գրքի համար երբեւէ վճարված ամենաբարձր գինն է, հաղորդում է RT-ն:
Այս գրքի գինը գերազանցել է 2010թ-ին գրանցված ռեկորդը, երբ 11,5 մլն դոլարով վաճառվել էր ամերկացի օրնիտոլոգ Ջոն Ջեյմս Օդյուբոնի «Ամերիկայի թռչունները» գիրքը:
Պատմական սաղմոսագրքի գնորդը հայտարարել է, որ մինչ արժեքավոր ձեռքբերումը գրադարաններից մեկի երկարաժամկետ պահպանմանը հանձնելը, մտադիր է այն ցուցադրել ողջ ԱՄՆ-ում:
Մասաչուսեթսյան սաղմոսագիրքը տպագրվել է 1640թ-ին Քեմբրիջ քաղաքում: