
ՀՀ միջազգային պահուստներն ավելացել են՝ եվրոբոնդերի շնորհիվ

Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ հաշվետվությունը՝ 2013 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ։
ՀՀ միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիվներ ազատ փոխարկելի արժույթով) երրորդ եռամսյակի վերջում կազմել են 2 միլիարդ 430.5 միլիոն ԱՄՆ դոլար (եռամսյակի սկզբում՝ 1 միլիարդ 606.2 միլիոն դոլար)։
Զուտ արտաքին ակտիվները կազմել են 1 միլիարդ 739 միլիոն դոլար՝ եռամսյակի սկզբի 930 միլիոնի դիմաց։
Ինչպես նշում է ԿԲ-ն, զուտ արտաքին ակտիվները ավելացել են ՀՀ կառավարության կողմից թողարկված եվրոբոնդերի (689.6 միլիոն դոլար) տեղաբաշխման արդյունքում։