
Սպիտակ-Երևան ճանապարհին սոճիներ են հատվել

Նոյեմբերի 13-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ի ոլորաններում սոճիներ են հատում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել, որ 1977 թ. ծնված Բաբկեն Ս.-ն, 1979 թ. ծնված Արկադի Ս.-ն և 1991 թ. ծնված Նարեկ Ս.-ն Ջրաշեն գյուղի հանդամասում ձեռքի սղոցով և կացնով ապօրինի հատել են սոճիներ, որոնցից պատրաստել են 5-ից մինչև 15 սմ տրամագծով տարբեր երկարության 87 գերաններ, որոնք բարձել են Նարեկ Ս.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան:
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:
Ձեռքի սղոցն ու կացինն առգրավված են:
Հատված ծառերի քանակը և պատճառված վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: