
Ողբերգական ավտովթար` Արմավիրի մարզում. Mercedes-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

shamshyan.com –ի փոխանցմամբ` նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի 30 ԼՕ 297 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, նշված ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ Մարատ Ստեփանյանը մահացել է, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ ` Երևան:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: