Բաժիններ՝

Բանկերը մեկ շաբաթում գնել են 90.3, վաճառել՝ 99.1 միլիոն դոլար

2013թ-ի նոյեմբերի 11-ից նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,353,930 ԱՄՆ դոլար 404.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 99,147,129 ԱՄՆ դոլար 405.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,430,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 404.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,342,304 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,885,188 EUR 541.49 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 10,703,236 EUR 545.24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 759,547,025 ՌԴ ռուբլի 12.28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 143,255,606 ՌԴ ռուբլի 12.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս