Եվրոասոցացման գործընթացը կշարունակվի միայն Վրաստանի և Մոլդովայի համար. Արման Մելիքյան

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գուցե դեպքերից փոքր-ինչ առաջ եմ ընկնում, սակայն, ինչպես երևում է, եվրոասոցացման գործընթացը կշարունակվի միայն Վրաստանի և Մոլդովայի համար: Ինքս համոզմունք ունեմ, որ նախկին Խորհրդային Միության տարածքի ռազմաքաղաքական և տնտեսական վերահսկողությունն ու պատասխանատվությունը վերապահված է Ռուսաստանին: Այսպես կոչված եվրաատլանտյան դաշնակցության աշխարհաքաղաքական փոփոխությունների ծրագրավորումն ու իրականացումը ապահովող բրիտանա-ամերիկյան բարձրագույն օղակը, դատելով ամեն ինչից, ունի ծանրակշիռ պատճառներ ու հիմնավորումներ նմանօրինակ որոշման համար: Վրաստանը և Մոլդովան այն կետերն են, որոնց նկատմամբ ունեցած վերահսկողությունը թույլ կտա պետք եղած ժամանակ շատ ցավոտ ազդակներ հղել Ռուսաստանին այն դեպքում, եթե վերջինս փորձ անի խախտել իր պատասխանատվության համար սահմանված շրջանակները: Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է մնան Ռուսաստանի գլխացավանքը, սակայն գործն այնպես է կազմապերպված, որ նրանք, իբր, իրենց կամքով են ընդունելու մեծ եղբոր գթառատ թևի տակ վերադառնալու մասին որոշումը, հակառակ նրան, որ Եվրոպան արտաքուստ ամեն ինչ արեց այդօրինակ «սխալ» քայլից նրանց ետ պահելու համար:

Մի իրավիճակ է ստեղծվել, երբ նախկինում իրենց «եվրոպատենչ» հռչակած պետությունները ստիպված են գլխիկոր՝ կրկին դեմքով շուռ գալ դեպի Ռուսաստանը, սակայն արդեն ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ստորացված խնդրողի կեցվածքով: Շատ ձեռնտու շրջադարձ է թե´ Եվրոպայի, թե´ Ռուսաստանի համար: Ուկրաինայի ծախսը քաշելու ցանկություն Արևմուտքում չի եղել ու չի լինի. անիմաստ բան է: Դրա փոխարեն կարելի է էժան տարբերակով ապահովել սեփական կարևոր շահերն անհամեմատ պակաս ծախսատար Վրաստանի ու Մոլդովայի միջոցով, թեև, գուցե որոշ ժամանակ անց պարզվի, որ անգամ դրանց կարիքը չկա…»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930