
Պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդ

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ արժեկտրոնային (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 22 մլրդ 797 մլն դրամ:
ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները:
Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել նաև պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB07172189 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 772 650 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 050 908 402 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.0100 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ: