Բաժիններ՝

Հրատարակիչը ցանկանում է վաճառել «Forbes» կայքն ու ամսագիրը

«Forbes Media LLC» հրատարակչական տունը դիտարկում է «Forbes» ամսագիրը վաճառելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` հղում կատարելով միանգամից չորս աղբյուրի:

Հրատարակչությունն առաջարկություն է ստացել «Deutsche Bank AG»-ից, որը պատրաստ է գնել 96-ամյա ամսագիրն ու «Forbes.com» կայքը:  «Deutsche Bank AG»-ի առաջարկի  գինը չի նշվում, սակայն «Forbes Media LLC»-ն ծրագրում է այդ գործարքից առնվազն 400 մլն դոլար վաստակել:

«Forbes Media LLC» հրատարակչական տունը ղեկավարում է ԱՄՆ նախագահի հանրապետական նախկին թեկնածու Սթիվ Ֆորբսը: Հրատարակչության կենտրոնական գրասենյակը Նյու Յորքում է, ամսագիրը հրատարկվում է 1917 թ-ից:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս