
Եղանակը` առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 16-ին, 20-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, 17-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 16-ին, 20-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 19.10C (1934թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -12.80C (1948թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.90C