Բաժիններ՝

Օրվա ընթացքում փրկարարները Երևանում 5 փակ դուռ են բացել

Նոյեմբերի 15-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչից տուն մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 20ա շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում է գտնվում. հնարավոր չէ մուտք գործել բնակարան: Դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 07.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Լ. Թ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս