
Պատահար Երևան-Երասխ ճանապարհին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես S140» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է «ՄԱՆ» մակնիշի բեռնատարի, այնուհետև` համընթաց երթևեկող «ՎԱԶ-2109»-ի:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: