
ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը տեղի կունենա 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ին. Ռասմուսեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը տեղի է ունենալու 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ին, Հարավային Ուելսում.
«Այդ գագաթաժողովը կարևոր նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար: Մենք 2014 թվականի վերջին կնշենք ISAF-ի մեր առաքելության ավարտը, ինչպես նաև Աֆղանստանում մեր փոխգործակցության նոր փուլի սկսվելը:
Մենք հետագա քայլեր կձեռնարկենք մեր դաշինքի արդիականացման ուղղությամբ, որպեսզի այն մնա ուժեղ, ճկուն և պատրաստ անվտանգության յուրաքանչյուր մարտահրավերների:
Եվ մենք կհաստատենք Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի միջև կապը, որը հանդիսանում է մեր ուժի, մեր անվտանգության ու մեր հաջողության աղբյուրը»: