ԱՄՆ-ը «կշարունակի լայն ներգրավվածությունը Հայաստանի հետ»

«Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը, ինչը անհամատեղելի է (Եվրամիության հետ) Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հետ»,-  «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդը երեկ ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:

Այդուհանդերձ, ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, «ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Հայաստանը նվիրված են մնում հարաբերությունների խորացմանը և ուսումնասիրում են այդ գործընկերությունը շարունակելու ուղիները»:

«Միացյալ Նահանգները ևս կշարունակի լայն ներգրավվածությունը Հայաստանի հետ՝ եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ, ներառյալ՝ տնտեսական ոլորտում»,-  Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հայտարարել է Նյուլանդը Եվրամիության Արևելյան գործընկերության թեմայով լսումների ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930