Այսօր Աժ էր եկել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, նա մտել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի աշխատասենյակ և շուրջ 20 րոպե նրա հետ առանձնազրույց ունեցել:
Նոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցից Սարալանջ տանող ճանապարհին` աղբարկղի մոտ, զինամթերք է թողնում:
Վերջիններիս հաղորդմամբ՝ տվյալ որոշումն ընդունվել է երկու պատճառով. Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջև հակասությունների կտրուկ սրում և Իրանի հետ Թուրքիայի մերձենալու ձգտում:
Դատարանը, ավարտելով դատաքննությունը, անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող Արմեն Մարուխյանը ժամանակ խնդրեց մեղադրական ճառին պատրաստվելու համար: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյմեբերի 8-ին:
Արամ Ղ.-ն նշել է, որ փայտը վաճառելու նպատակով ապօրինի կտրել է Տավուշի մարզի Գոշ գյուղից դեպի Ճամբարակ քաղաք ճանապարհի անտառից:
Այս մասին հայտնել են հյուսիսկորեական ԶԼՄ-ները:
Քաղաքապետարանից այս ամենը հիմնավորում են, որ նշված տարբերակը պակաս ներդրումներ է պահանջում: Ստացվում է, որ շինարարությունը ավելի պակաս ներդրումներով իրականացնելու համար, քաղաքապետարանը վերցնում է «Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տարածքի մի մասը:
«Ռուսաստանն ունի մի օրենք, համաձայն որի՝ արտահանող էներգակիրների վրա կիրառվում է էներգետիկ ակցիզային հարկ, ուղղակի այս հարկատեսակը դուրս է գալիս, որը շուրջ 30 տոկոս է կազմում: Դա բավական մեծ ազդեցություն ու նշանակություն կունենա մեր համակարգի համար»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դա տեղի է ունեցել այդ ուղղաթիռների փորձարկումից հետո, որոնք չեն գոհացրել թուրքական հրամանատարությանը:
Նկարահանումներից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ օրենքով նախատեսված «բարեփոխումների վերաբերյալ իրազեկված մասնագետները» հրաժարվեցին ներկայանալ և մասնակցել հաղորդմանը՝ խուսափելով հանրության ներկայացուցիչների հետ հանդիպելուց և բանավիճելուց:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ 76 կորուստներից միայն 10-ն է հանդիսանում է մարտական կորուստ, մնացյալ 66-ը դասվում են ոչ մարտական կորուստների թվին:
Պատահարի հետևանքով «Դեու»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Միջադեպը գրանցվել է Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքի մոտ:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներ Արմեն Ադամյանն ու Շողակաթ Վարդանյանը այսօր Մաշտոցի պուրակում հայտարարել են, որ իրենց հետախնդում են:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է շատ խիստ դիրքորոշում որդեգրի Սիրիայի հանդեպ:
Վարդենիսի Ակունք գյուղում փեսան հրկիզել է աներոջ տունը:
«Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը կոչ է անում բոլորին անձը հաստատող փաստաթղթով նոյեմբերի 15-ին, ժամը 18-ին հավաքվել Ազատության հրապարակում բաց, թափանցիկ ու անաչառ դատավարության պահանջագիրը ստորագրելու համար:
Դատարանը դադար է վերցրել՝ նախորդ տարվա դեկտեմբերին «Ալ-Իթթիհադիա» նախագահական նստավայրի մոտ ցուցարարների սպանության գործով հավելյալ նյութերն ուսումնասիրելու համար:
«ՏաԹևեր» Ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ: Որոշումը կայացվել է իտալական Բոլցանո քաղաքում կայացած OITAF ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ:
Նոյեմբերի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Միցուբիշի Չարիոտ» մակնիշի ավտոմեքենան Մրգաշատ-Մեծամոր ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբաի համանախագահներին:
Ըստ հարազատների՝ Գուրգեն Գասպարյանի դեմ ցուցմունք է տվել մեղադրյալներից մեկը, ով հետագայում հերքել է իր ցուցմունքները: Գուրգեն Գասպարյանի մայրը՝ Անահիտ Սարգսյանը, նշեց, որ որդին գողության դեպքի օրը տանն է եղել, հետևաբար՝ չէր կարող մասնակցած լինել դրան:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-ում 2014 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանին խնդրեց անդրադառնալ մամուլի այն հրապարակումներին, թե ՊԵԿ-ը 76 մլդ դրամով թերակատարել է բյուջեն հարկերի հավագրումը։ Տեղից նիստը վարող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը միջամտեց. «Ճիշտ չէ, անցեք հաջորդին»։
Հարբած վիճաբանությունն ավարտվեց տաքսու վարորդի դանակահարությամբ:
Նոյեմբերի 4-ին, ժամը 15.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոհվել Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 67 շենքի բնակիչներից Ա. Ա. (ծնվ. 1978 թ.):
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Տ. Փ.-ի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով:
Մարգվելաշվիլին մտադիր է սկզբնական շրջանում աշխատել Պետական գրասենյակում, իսկ ավելի ուշ տեղափոխվել Անտոնելի փողոցում գտնվող նախագահական նոր նստավայր:
Դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի իր գնահատականները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները:
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հուսով է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի մինչև 2014 թվականի սեպտեմբերի 1-ը: