
Մուրսիի գործով դատավարությունը հետաձգվել է մինչև հունվարի 8-ը

Al-Ahram ինտերնետային պորտալի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի գործով դատավարությունը հետաձգվել է մինչև 2014 թվականի հունվարի 8-ը: Դատարանը դադար է վերցրել՝ նախորդ տարվա դեկտեմբերին «Ալ-Իթթիհադիա» նախագահական նստավայրի մոտ ցուցարարների սպանության գործով հավելյալ նյութերն ուսումնասիրելու համար:
Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Մուրսին գտնվելու է Ալեքսանդրիայի մոտ գտնվող Բուրգ-էլ-Արաբ շրջանի բանտում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան ուղարկելու են Կահիրեի մոտ գտնվող «Տորա» բանտ, որում գտնվում են Հոսնի Մուբարաքի վարչակազմի կարկառուն ներկայացուցիչները, ինչպես նաև արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման նախկին ղեկավարները: