
Իլհամ Ալիևը համաձայն է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ. Իգոր Պոպով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբաի համանախագահներին:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ պլանավորված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ:
Պոպովն ընդգծել է, որ այդ հարցն իրենք այսօր քննարկել են Ադրբեջանի նախագահի հետ, և որ Ալիևը համաձայնվել է այդպիսի հանդիպում անցկացնելուն. «Համանախագահներն այսօր կմեկնեն Երևան: Այնտեղ մենք այդ հարցը կքննարկենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հայաստանում դրա քննարկումից հետո կտարածվի պաշտոնական հայտարարություն: Մենք հուսով ենք, որ երկու նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ»: