Բաժիններ՝

Նորվեգացի գիտնականը ցնցված է` այցելելով Նանսենի անվան թանգարան (լուսանկարներ)

Նորվեգիայի գիտական հետազոտական պետական կենտրոնի գլխավոր տնօրեն Առվիդ Հալենը հոկտեմբերի 10-ին այցելել է Երևանի Նոր-Նորքի Նանսենի անվան փողոցին և զբոսայգուն հարող տարածքում գտնվող համանուն թանգարանային համալիր, հաղորդում է  shamshyan.com-ը:  Նրան ուղեկցել են «Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի» նախագահ Ֆ. Բախչինյանը , ՀՀ ԳԱԱ արտաքին կապերի վարչության պետ Գ. Էվոյանը, Իրավունքի և փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն Գ. Պողոսյանը: Նանսենի անվան թանգարան-համալիրի տարածքում Ա. Հալենը ծանոթացել է թանգարանի շենքին, կառուցվող եկեղեցուն, խաչքարերին, Սուրբ Տիրամայր Մարիամ Աստվածածնի քանդակին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Երևանը գրքի մայրաքաղաք-500» -ին նվիրված Մեսրոպ Մաշտոցի, Հակոբ Մեղապարտի և հայերեն տպագիր առաջին գրքի` «Ուրբաթագրքի» հուշարձանին, Ֆրիտյոֆ Նանսենի արձանին : Նորվեգացի գիտնականը, տեղեկանալով, որ թանգարանային համալիրի կառուցապատման ծրագիրը դեռ շարունակվում է և առաջիկայում թանգարանային համալիրը համալրվելու է նոր հուշակոթողներով, չի կարողացել զսպել իր հիացմունքը և արտահայտվել է, որ. «ոչ թե լավ է, այլ շատ լավ է…ես ցնցված եմ»: Այնուհետև Ա. Հալենը շեշտել է, որ Հայաստան է ժամանել հատուկ Նանսենի ծննդյան օրը այստեղ անցկացնելու համար և դեռ Նորվեգիայում է ինքը տեղեկացել, որ Երևանում Նանսենի անվան թանգարան է կառուցվում: «Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ զգացմունքները: Ես շնորհակալ եմ այս հրաշք կառույցի ստեղծողներին`այն բարերարներին, ում ջանքերով կյանքի է կոչվել այս համալիրը,…ես ուղղակի ցնցված եմ»:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

nansen5

nansen1

nansen2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս