Լևոն Զուրաբյան. Ասրյանը քրեորեն պատժելի կոչ է արել

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը iLur.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ, ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանի հայտարարությանը, թե ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին պետք է «խարույկի վրա կենդանի այրել, ոչ թե որպես Ժաննա Դարկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»,- ասել է. «Դա բռնության քրեորեն պատժելի կոչ է, եւ եթե Խաչիկ Ասրյանը չհեռացվի պաշտոնից եւ անմիջապես քրեական պատասխանտվության չենթարկի, նշանակում է, որ տեռորը արդեն պետական քաղաքականության մաս է կազմում եւ այդ ամենը արվում է Սերժ Սարգսյանի հովանավորությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս