Բաժիններ՝

«Իմ տղան իր բիզնեսն ունի, շատ էլ պետքն է, որ հրավառություն անի». Ս. Բալասանյան

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ամփոփել է իր գործունեության մեկ տարին եւ մոտ կես ժամանոց հաշվետվությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Հասարակությանը հետաքրքրող մի քանի հարցերի շուրջ Ս. Բալասանյանի մեկնաբանությունները ԳԱԼԱն ներկայացնում է համառոտ:

Պարոն Բալասանյան, օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՎՊն չարաշահումներ է հայտնաբերել Գյումրու քաղաքապետարանում: Խոսքը այն մասին է,որ Գյումրիում հրավառություն է եղել, որի համար ծախսվել է 8 մլն դրամ, որը իրականացվել է առանց մրցույթի՝ Գյումրու քաղաքապետի որդուն պատկանող ընկերությունն է իրականացրել:

-Շատ լուտանքներ կան, որոնք անիմաստ թափվում են, նախ ՎՊ-ի գործունեությունը դա ուսումնասիրություն կատարելն է, գալիս է, ուսումնասիրում է, ուսումնասիրությունից հետո նոր հրապարակում են:

Ընդհանրապես չորս մլն է ծախսվել, ոչ թե ութ մլն, իսկ հրավառությունը կազմակերպել է հիմնադրամը, ի՞նչ կապ ունի քաղաքապետարանը, քաղաքապետի տղան: Քաղաքապետի տղայի շատ էլ պետքն է, որ հրավառություն անի, մենք ունենք մեր բիզնեսը, որով զբաղվում են իմ տղաները, մենք հրավառությունների կարիք չունենք, որ քաղաքից փող տանենք, հակառակը՝ մենք ենք մի բան էլ փող դնում քաղաքի վրա:

Պարոն Բալասանյան, տեղեկություններ կան, որ Դուք դատի եք տվել «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸին, որը նախկին քաղաքապետի օրոք Գյումրիում փողոցների կառուցապատման աշխատանքներ է իրականացրել, եւ որի անունը ասոցացվում է Գյումրու նախկին քաղաքապետի՝Վարդան Ղուկասյանի որդու հետ:

-Մենք դատի չենք տվել, դուք տեսաք, որ 424 մլն-ի հետ կապված ֆինանսների նախարարության համապատասխան վարչությունը եկավ եւ ասաց, որ այս գումարը դուք չպիտի մուծեք, քանի որ չարաշահում տեսան եւ ասացին՝ մի վճարեք եւ պարզ է՝ պետք է էդ ամենը հանձնեին իրավապահ մարմիններին եւ հանձնեցին, բայց փաստորեն ստացվեց այնպես, որ «Գյումրեցի ընկերները» իրենք դատի տվեցին, եւ պիտի ասեմ՝ իրենք՝ իրենց մեղքը, որեւէ բան մենք չենք արել, որովհետեւ ինձ չի հետաքրքրում դատ ու դատաստանը, ինձ մի բան է հետաքրքրում, որ մենք այդ գումարը չտանք, որովհետեւ գումար չունեմ վճարելու, եւ այդ գործառույթը չի կատարված:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս