Օդապարիկը նախատեսված է օդերևութաբանական դիտարկում իրականացնելու համար:
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կլեոպատրա» խաղատունը՝ թույլ տրված խախտումների համար 800 հազար դրամ տուգանքի է ենթարկվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից:
Յըլդըզը հավելել է, որ չնայած Թուրքիան չի հանդիսանում նավթային երկիր՝ սակայն նրա ընդերքում առկա է նավթ:
Ծնողներն ահազանգում են այն մասին, որ առաջին դասարանում սովորող իրենց երեխաների դասարանում ոչ բոլորն են ապահովվել մաթեմատիկայի նոր գիրք-տետրերով, այլ երեխաներին տրվել են անցյալ տարվա արդեն օգտագործված գիրք-տետրերը, որոնց վրա գրված է՝ վերադարձման ենթական չէ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ն.Պ. (ծնվ. 1974թ.) արգելափակվել է «ԿամԱԶ» մակնիշի 28 LU 988 պետհամարանիշի բեռնատարի թափքի և բեռնախցիկի միջնամասում:
Վանաձորի քիմգործարանի աշխատակիցները երեկ ստացել են մեկ ամսվա աշխատավարձը: Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատակիցները գործադուլ էին հայտարարել, որից հետո հանդիպել էին գործարանի ղեկավարության հետ, որի ժամանակ տնօրենը խոստացել էր հարցը կարճ ժամանակում լուծել:
Վթարի հետևանքով վարորդն ու ավտոմեքենայի ուղևորներ՝ Հնաբերդ գյուղի բնակիչներ, 52-ամյա Աիդա Տոնապետյանը, 1-ամյա Այդա Տոնապետյանը, 19-ամյա Աննա Ադամյանը, 20-ամյա Հասմիկ Տոնապետյանը, 36-ամյա Գայանե Ամրոյանը և 18-ամյա Հասմիկ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արագած գյուղի Ծաղկահովիտ բժշկական կենտրոն:
Վաշինգտոնում չորեքշաբթի օրը տեղի է ունեցել խորհրդաժողով, որի օրակարգում Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարն էր։
Վ.Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:
Այս մասին այսօր հայտնել են բոսնիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրները:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանից ուղևորվել է Մասիս և «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներից իր վրա կրակում են
Համաուկրաինական երկրորդ մարդահամարի անցկացումն ամեն տարի հետաձգվում է 2011 թվականից սկսած:
Մամեդովն ընդգծել է, որ բանտում իրեն առաջարկել են հանդես գալ նախագահ Իլհամ Ալիևին աջակցություն հայտնելու հայտարարությամբ:
Դեռ գարնանը Վոլոդյա Ավետիսյանը նստացույց էր հայտարարել Ազատության հրապարակում` պահանջելով բարելավել ազատամարտիկների սոցիալական վիճակը:
Սույն քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:
Այս տարվա առաջին ամսիներին Ազգային վիճակագրական ծառայության արձանագրած տնտեսության ակտիվության տեմպի անկումը չի դադարում: 2013 թ. հունվար-օգոստոս ամսիներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.8% այն դեպքում, երբ հունվար-հուլիսին ՏԱՑ-ի աճը 4.0% էր, հունվար-հունիսին՝ 4.4%, հունվար-մայիսին՝ 5.3% և այլն:
Դա ընկալվեց որպես ազդանշան՝ հակահարձակման անցնելու համար:
Արցախյան շարժմամբ սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարը և Խորհրդային Միության փլուզումը հայությանն իրական հնարավորություններ տվեցին առնվազն Խորհրդային Հայաստանի և պատմական Արցախի տարածքի վրա ազատ ու ինքնիշխան պետություն ստեղծելու համար:
Գազի մատակարարման գործընթացը մեկնարկելու է 2019 թվականից ոչ շուտ:
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիմումը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի կառույցներին՝ քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի և մյուս ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
2013 թվականի սեպտեմբերի 13-17-ը, Բեռլինում` «Հաղթահարելով փակուղին» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ԼՂ հակամարտության տարածաշրջանի փորձագետների հերթական հանդիպումը: Հիմնվելով միջազգային մարդասիրական իրավունքի վրա` խումբը մի շարք առաջարկներ է ներկայացրել հակամարտության գոտում անվտանգության ամրապնդման առնչությամբ:
Դա կլինի Վրաստանի պատմության մեջ վերջին 20 տարվա առաջին դեպքը, երբ ավարտվում է նախագահական մանդատի սահմանադրական ժամկետը և ընտրվում է նոր նախագահ:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի խաղաղության աղոթք Սիրիայի համար:
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ թողարկել է եվրապարտատոմսեր: Գլխավոր տեղաբաշխողները՝ Deutsche Bank AG, LondonBranch-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին թողարկումը:
Արդեն իսկ ընթանում է Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրման պատրաստությունը:
Այս տարի հունվար-օգոստոսին օդային ճամապարհով Հայաստանից մեկնել է 578,506 մարդ, ժամանել՝ 536,220 մարդ: Մեկնող-ժամանողների բացասական սալդոն կազմել է 42,286 մարդ:
Խորհրդակցության արդյունքում ժողովականներն արձանագրեցին, որ Սիրիայի ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և հարկ է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն ստանձնի բռնությունների կասեցման համար` ձեռնարկելով խաղաղության հաստատմանն ուղղված միջոցներ:
Մենք պատրաստ ենք դիտարկել Մաքսային միության այն դրույթները, որոնք չեն հակասում ԵՄ-ի պահանջներին:
Ծրագրի նպատակն է զարգացնել վերահսկողության մեխանիզմներ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության նկատմամաբ, որպես ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման երաշխիք: