
500-ի փոխարեն՝ 700 միլիոն դոլար. Հայաստանն առաջին անգամ թողարկել է արտարժույթով պարտատոմսեր

Ինչպես հաղորդում է ֆինանսների նախարարությունը, սեպտեմբերի 19-ին, Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ թողարկել է եվրապարտատոմսեր: Գլխավոր տեղաբաշխողները՝ Deutsche Bank AG, LondonBranch-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին թողարկումը: Թողարկման պայմաններն են. թողարկման ծավալը՝ 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:
Նշենք, որ ի սկզբանե խոսվում էր 500 միլիոն դոլար ծավալի մասին, որով պետք է մարվեր Ռուսաստանից վերցված 500 միլիոն դոլարի վարկը։ Մի շարք փորձագետներ արդեն իսկ 700 միլիոն ծավալի պարտատոմսերի թողարկումը համարում են ռիսկային՝ նշելով, որ բարձր է նաև տոկոսադրույքը՝ 6%։