Բաժիններ՝

Ուկրաինայում մարդահամարը հետաձգվել է 2016 թվականին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Նախարարների կաբինետը հետաձգել է համաուկրաինական երկրորդ մարդահամարի անցկացումը: Մարդահամարը պետք է անցկացվեր այս տարի, սակայն հետաձգվել է 2016 թվականին:

Համաուկրաինական երկրորդ մարդահամարի անցկացումն ամեն տարի հետաձգվում է 2011 թվականից սկսած: Ուկրաինայում վերջին անգամ մարդահամար անցկացվել է 2001 թվականին: ՄԱԿ-ում ընդունված պրակտիկայի համաձայն, աշխարհի երկրների մեծ մասում մարդահամար անցկացվում է 10 տարին մեկ անգամ:

Ուկրաիանայի Վիճակագրական վարչության տվյալներով՝ 2013 թվականի հունիսի 1-ի դրությամբ, Ուկրաինայի բնակչությունը կազմել է 45.480.000 մարդ: Քաղաքային բնակչության քանակը կազմել է 31.341.839 մարդ, իսկ գյուղական բնակչության քանակը՝ 14.138.476 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս