Գերմանական էներգետիկ խոշորագույն կոնցեռնը համաձայնեցրել է 25 տարով ադրբեջանական գազ գնելու պայմանները

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ գերմանական E.ON էներգետիկ խոշորագույն կոնցեռնը համաձայնեցրել է ադրբեջանական գազ գնելու պայմանները: Խոսքը գնում է 25 տարվա ընթացքում Ադրբեջանից 40 միլիարդ խորանարդ մետր գազ գնելու մասին: Այս մասին հայտարարել է գերմանական ընկերությունը:

Գազի մատակարարման գործընթացը մեկնարկելու է 2019 թվականից ոչ շուտ: Ընկերության մենեջեր Քրիստոֆեր Դելբրյուկը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ կնքած պայմանագիրը մի քանի տասնամյակի ընթացքում եվրոպական շուկաներում տիրող իրավիճակին համապատասխան պայմաններով գազով կապահովի Եվրոպային:

Մինչ այս E.ON-ն իր գազային կարինքերն ապահովում էր հիմնականում Ռուսաստանից, Նորվեգիայից, Գերմանիայից ու Նիդերլանդներից մատակարարումների հաշվին:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը 25 տարով գազային համաձայնագիր է կնքել իտալական կողմի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30