
Ուկրաինան պատրաստ է միայն մասամբ միանալ Մաքսային միությանը. Վիկտոր Յանուկովիչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Յալթայում կազմակերպված եվրաինտեգրման հարցերով ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է միանալ Մաքսային միության այն դրույթներին, որոնք չեն խանգարում ԵՄ-ի հետ երկրի մերձեցմանը.
«Մենք պատրաստ ենք դիտարկել Մաքսային միության այն դրույթները, որոնք չեն հակասում ԵՄ-ի պահանջներին, և Մաքսային միությանը միանալ այն չափով, որքանով որ դա կհամապատասխանի Ուկրաինայի ազգային շահերին»:
Ուկրաինան պլանավորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: