
Ճապոնական օդապարիկը վեր բարձրանալու ռեկորդ է սահմանել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական անօդաչու օդապարիկը վեր է բարձրացել գրեթե մինչև 54 կիլոմետր՝ դրանով իսկ գերազանցելով Գինեսի գրքի ռեկորդը: Այս մասին հայտնել է ճապոնական JAXA օդատիեզերական գործակալությունը:
Օդապարիկը նախատեսված է օդերևութաբանական դիտարկում իրականացնելու համար: Օդապարիկը 53.7 կիլոմետրը հաղթահարել է 2 ժամ և 40 րոպեում: Նախորդ ռեկորդը գրանցվել է 2002 թվականին, երբ վերստին Ճապոնիայում պատրաստված օդապարիկը վեր էր բարձրացել 53 կիլոմետր: