Բաժիններ՝

Թափքի ու բեռնախցիկի արանքում մնացած տղամարդուն դուրս են բերել

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.47-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Հ. Հակոբյան փողոցի թիվ 1/1 հասցեում քաղաքացին արգելափակվել է բեռնատարի թափքի և բեռնախցիկի միջնամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ն.Պ. (ծնվ. 1974թ.)արգելափակվել է «ԿամԱԶ» մակնիշի 28 LU 988 պետհամարանիշի բեռնատարի թափքի և բեռնախցիկի միջնամասում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածին, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս