Մեկ այլ գրությամբ Վեհափառ Հայրապետը այս հարցում խնդրել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությունը Ադրբեջանի իշխանությունների առջև:
Մարզպետարանին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Դոլունցը տեղափոխվելու է Երևան և զբաղվելու է սեփական բիզնեսով: Նշենք, որ վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմն է եղել, և նրանք միշտ միասին են աշխատել
Դրա հետևանքով կասեցվել է խողովակաշարով նավթի մատակարարումը:
Օգոստոսի 18-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1959թ. ծնված Վալերի Արտաշի Խաչատրյանի անհայտ կորելու մասին:
Ընկերության ստեղծման հիմնական նպատակը տվյալ ոլորտում սեփական կադրեր պատրաստելն է:
Ճապոնիայի ռազմաօդային ուժերի կործանիչներն այսօր օդ են բարձրացվել՝ կապված Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների կողմից երկրի օդային տիրույթ մուտք գործելու հետ:
Օգոստոսի 20-21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական շրջայցն է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտի: Նախարարին ուղեկցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը Կոմիտաս 5 հասցեում հավաքված քաղաքացիների հետ զրույցում խոստացավ, որ 2 օր հետո Երևանի քաղաքապետարանը բնակիչներին կներկայացնի տվյալ տարածքում 7 հարկանի շինության թույլտվությամբ հաստատված նախագիծ: Հիշեցնենք, որ այդ տարածքում նախատեսված էր կառուցել 14 հարկանի բարձրահարկ շենք:
Մինչև ս.թ. հուլիսի 12-ը յոթ մարզից ստացվել է 147 նախնական ցանկ-հայտ: 2013 թ. աշնանացանի համար կբաշխվի 3 հազար 400 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու:
Առաջիկա աշնան առանձնահատկություններից մեկն այն է, որ քաղաքական թեժությունը, գոնե այս պահի դրությամբ, սպասվում է առանց քաղաքական ուժերի մասնակցության և ամենևին ոչ ներքին գործընթացների պատճառով, ինչպես սովորաբար է ընդունված:
«Չկա որևէ վարկած: Ծնողներից սկսած, հարազատները ոչ մեկը չի կարող ասել դրդապատճառի մասին, չեն ունեցել ոչ ֆինանսական, ոչ սիրո պատմություն, ոչ մի խնդիր չկա»:
Վերջին տարիներին Հայաստանում հանրությանը ներկայացված տարբեր ոլորտների ռազմավարություններ, հայեցակարգեր ու մի շարք կարևոր փաստաթղթեր առավել նմանվում են բուհերի կուրսային աշխատանքների, քան տվյալ ոլորտի զարգացման կոնկրետ գործողությունների ծրագրերի:
ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի հունիսի 28-ի` «Տարրական դպրոցի 2-4-րդ դասարանների «Շախմատ» առարկայի չափորոշիչը և 2-3-րդ դասարանների ծրագրերը հաստատելու մասին» N 651-Ա/Ք հրամանը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Դրանք ԿԸՀ-ին ներկայացրել է Ռուստամ Իբրահիմբեկովի Նախաձեռնող խմբի անդամ Էլման Մամեձադեն:
Նա հավաքված երիտասարդներին առաջարկեց խոսել «մարդը մարդու պես», սակայն ակտիվիստները հրաժարվեցին՝ առաջարկելով խոսել «քաղաքացին քաղաքացու հետ» կամ՝ «քաղաքացին պաշտոնյայի հետ», միաժամանակ Դավիթ Օհանյանին առաջարկելով հանել ՀՀԿ-ի կրքանշանը, գցել գետնին՝ «ոտքի տակ», քանի որ, ըստ նրանց՝ այդ կրծքանշանով նա չի կարող իրենց հետ խոսել «մարդը մարդու պես»:
ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեում ստեղծել հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողով, սահմանել դրա կազմը, անդամների թվաքանակը և անդամներին ներկայացվող չափանիշները, հանձնաժողովի աշխատակարգը, մրցույթ անցկացնելու կարգը: Որոշումը ՊԵԿ-ին հնարավորություն կտա ապահովել հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթները և ատեստավորումը կազմակերպել միասնական և կատարելագործված պայմաններով:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր կողմերին` ցուցաբերել զսպվածություն, հանդուրժողականություն և օրինահարգություն, չդիմել սադրանքների ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:
Այս պահին Կոմիտաս 5 հասցեում դեռևս շարունակվում է բողոքի ակցիան: Այնտեղ է նաև Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Նա փորձում է հավաքվածների շրջանում գտնել տվյալ շենքի բնակիչներին, որպեսզի զրուցի նրանց հետ, սակայն, ըստ նրա՝ այնտեղ բնակիչներ չկան:
Բոլոր մակարդակներով հնարավորն արվում է՝ ադրբեջանական կողմում հայտնված Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու համար: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով՝ խնդրով զբաղվում են բոլոր շահագրգիռ կառույցները:
Չինական Cosco Group. Պետական ընկերությանը պատկանող Yong Sheng Չինաստանից Եվրոպա է հասել Հյուսիսային ծովային ճանապարհով:
Օգոստոսի 21-ին, ժամը 11.00-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 44 հասցեի դիմաց «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի:
«Արտենի» երկաթուղային կայարանի վերաբերյալ որորշ ԶԼՄ-ներում տեղ գտած «Ասպարեզ» ակումբի հայտարարությունների և խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ՀՀ վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է հետևյալը.
Մի շարք մտահոգ քաղաքացիների անունից, խնդրում եմ, միջոցներ ձեռք առնել անհապաղ կասեցնելու համար Արտենի կայարանի երկաթգծի ապամոնտաժումը, վերականգնել նախկին իրավիճակը, ուսումնասիրել այս նամակում բերված հանգամանքները եւ այսուհետեւ բացառել այսօրինակ ինքնագործունեությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարային աշխատանքների իրականացման հետ կապված, ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
«Դժվար թե Ալիևի համար հաճելի լիներ, որ իրեն աջակցում է այնպիսի ոխերիմ թշնամի, ինչպես Սերժ Սարգսյանն է: Սրանով նաև միջազգային հանրությանն ուղարկվեց ազդանշան, որ Ադրբեջանում մեզ պետք է կայունություն, և Ադրբեջանում գործող իրավիճակը միանգամայն ձեռնտու է Հայաստանի համար»,- մեկնաբանեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Սումերինլին վստահեցնում է, որ իրեն պարգևատրություն են առաջարկել նմանատիպ հրապարակումները դադարեցնելու համար:
Օգոստոսի 21-ին, ժամը 10.30-ին, Սևան-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «Մոսկվիչ 412» և «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենաներ:
Երբ հունիս ամսին մեր ճանապարհաշինարարներն ավարտեցին փոսային նորոգումները ողջ հատվածով, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 4-րդ կիլոմետրում ընդհանրապես փոսեր չեն եղել: Հունիսի վերջին նկատվել է ջրի հոսք տվյալ հատվածում, ինչը կարող էր լինել ջրի խողովակի վթարի հետևանք:
Ակտիվիստներից մեկին` Գևորգ Սաֆարյանին ոստիկանները փորձել են բերման ենթարկել, սակայն բնակիչները դա թույլ չեն տվել` փակելով վերջիններիս ճանապարհը:Արդյունքում առաջացել է քաշքշուկ և հրմշտոց:
Միջադեպը գրանցվել է Ֆուկուոկայի շրջանում (Ճապոնիայի հարավ):