Բաժիններ՝

Չինաստանը Սուեզի ջրանցքին այլընտրանք է գտել

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Չինաստանը Սուեզի ջրանցքին այլընտրանք է գտել: Չինական Cosco Group. պետական ընկերությանը պատկանող Yong Sheng Չինաստանից Եվրոպա է հասել Հյուսիսային ծովային ճանապարհով:

Բեռնանավը Չինաստանի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Դալիան նավահանգստից դուրս է եկել օգոստոսի 8-ին, ապա, անցնելով Բերինգի նեղուցով ու Արկտիկայով, Նիդերլանդների Ռոտերդամ քաղաք է հասել սեպտեմբերի 11-ին:

Դրանով իսկ նա նշանակման վայր է հասել մոտ 35 օրում՝ հաղթահարելով 8100 ծովային մղոն հեռավորություն: Մինչդեռ սովորաբար չինական բեռնանավերը Շանհայից Սուեզի ջրանցքի ու Միջերկրական ծովի միջոցով Ռոտերդամ են հասնում 48 օրում: Այս ճանապարհը մոտ 2400 ծովային մղոնով ավելի երկար է Հյուսիսային ծովային ճանապարհից:

Չինական կողմը մեծապես արժևորել է Հյուսիսային ծովային ճանապարհը, որը հնարավորություն է ընձեռում 12-15 օրով կրճատել նավարկության ժամկետը: Կանխատեսվում է, որ 2021 թվականին Հյուսիսային ծովային ճանապարհով կփոխադրվի 15 միլիոն տոննա բեռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031