Բաժիններ՝

Ադրբեջանում սպառնացել են ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական համագործակցության մասին հոդվածների հեղինակին

Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանական «Դոկտրինա» ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին (Մամեդով) հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել իր հասցեին: Նրա խոսքերով՝ սպառնալիքները սկսվել են ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ մի շարք ԶԼՄ-ներում իր ելույթներից հետո:

Սրանից առաջ, Սումերինլին, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, կարծիք էր հայտնել, թե Բաքվում անցկացված բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել ռազմա-տեխնիկական համագործակցության խորացման ու ռազմական կադրերի նախապատրաստման մասին, ինչը հակասում է ՆԱՏՕ-ի չափորոշիչներով Ադրբեջանի զինված ուժերի զարգացմանը.

«Դրանից հետո ինչ-որ անձինք կապի մեջ մտան ինձ հետ և խոսեցին Ադրբեջանի իշխանությունների անունից: Նրանք հայտնեցին, որ իմ հայտարարությունների հետ կապված՝ Ռուսաստանի ռազմական շրջանակները պաշտոնական բողոք են հղել Բաքվին:

Ինձ ասացին, որ ես իմ հոդվածներով սպառնալիքի տակ եմ դնում ռազմա-տեխնիկական երկկողմանի համագործակցության ապագան և վտանգ եմ ստեղծում Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերությունները կտրելու համար»:

Սումերինլին վստահեցնում է, որ իրեն պարգևատրություն են առաջարկել նմանատիպ հրապարակումները դադարեցնելու համար, իսկ երբ նա չի համաձայնվել, սկսել են սպառնալ՝ իրեն մեղադրելով, թե հոդվածներ գրելու համար տեղեկություններ է ստանում արևմտյան աղյուրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս