
Կոմիտաս 5-ում կրկին քաշքշուկ է. ակտիվիստներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Այս պահին Կոմիտաս 5-ում լարված իրավիճակ է: Ոստիկանները փորձում են ակտիվիստներին դուրս բերել շինհրապարակից, իսկ վերջիններս ընդդիմանում են`պնդելով, որ շինարարությունն անօրինական է: Ինչպես հայտնում է a1plus.am-ը, ակտիվիստներից մեկին` Գևորգ Սաֆարյանին ոստիկանները փորձել են բերման ենթարկել, սակայն բնակիչները դա թույլ չեն տվել` փակելով վերջիններիս ճանապարհը:Արդյունքում առաջացել է քաշքշուկ և հրմշտոց: Դրանից հետո բնակիչները և ակտիվիստները դուրս են եկել փողոց և փակել ճանապարհը`առաջացնելով խցանում: Ոստիկաններին հաջողվել է նրանց դուրս բերել փողոցից:
Ինչպես հայտնում է Ա1+-ի լրագրողը, ակտիվիստներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և նա պառկել էր փողոցում: Ոստիկանները նրան գրկելով հեռացրել են այդտեղից: Լքելով փողոցը` ակտիվիստները կրկին շարժվել են դեպի շինհրապարակ: