
Մահվան ելքով ավտովթար Սևան-Զովաբեր ճանապարհին

Օգոստոսի 21-ին, ժամը 10.30-ին, Սևան-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «Մոսկվիչ 412» և «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մոսկվիչ»-ի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը` 2012 թ. ծնված Մանե Վարդանյանը, մահացել է:
Կատարվում է քննություն: