Բաժիններ՝

ՊԵԿ համակարգը կհամալրվի միասնական պայմաններով

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեում ստեղծել հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողով, սահմանել դրա կազմը, անդամների թվաքանակը և անդամներին ներկայացվող չափանիշները, հանձնաժողովի աշխատակարգը, մրցույթ անցկացնելու կարգը: Որոշումը ՊԵԿ-ին հնարավորություն կտա ապահովել հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթները և ատեստավորումը կազմակերպել միասնական և կատարելագործված պայմաններով:

Նիստում սահմանվել է հարկային և մաքսային ծառայության մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը, որով համակցվում են երկու ծառայությունների նախկին հանձնաժողովների թեկնածուների առաջարկման գործընթացը կարգավորող նորմերը` տարբերության դեպքում նախապատվությունը տալով առավել առաջադիմական մոտեցմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031