Վարչական մի քանի շրջաններում ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարային աշխատանքների իրականացման հետ կապված, ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Կենտրոն վարչական շրջան՝ Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի 12-80, Նար Դոսի 5-40, Խորենացի 28-ից բարձր համարներ, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Աճեմյան, Բուռնազյան, Սևանի, Սմբատ Զորավար, Միչուրին, Սուվորով, Նեկրասով, Բելինսկի, Արհեստավորների, Գլինկա, Վ.Աճեմյան փողոցներ և նրբանցքներ ու հարակից տարածքներ:
- Էրեբունի վարչական շրջան՝ Էրեբունի զանգված, Նոր Արեշի 50 փողոց, Խորենացի 100-ից բարձր համարներ, Դավիթ Բեկի 1 և 2, Վարդաշեն, Վերին Ջրաշեն և Մուշավան թաղամասեր:
- Նուբարաշեն վարչական շրջան՝ ամբողջությամբ:
- Արարատի մարզ՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Խարբերդ համայնքներ և անմիջապես ջրատարից սնուցվող մյուս տարածքներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ