
Հնարավորն արվում է Ադրբեջանում հայտնված հայ զինվորին վերադարձնելու համար. Շավարշ Քոչարյան

Բոլոր մակարդակներով հնարավորն արվում է՝ ադրբեջանական կողմում հայտնված Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու համար: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով՝ խնդրով զբաղվում են բոլոր շահագրգիռ կառույցները:
Շ. Քոչարյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերուն կփոխանակե՞ն Հ.Ինջիղուլյանի հետ՝ նշելով, թե դա մանրուք է, իսկ կարևորը զինվորի վերադարձն է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, զինծառայող Ինջիղուլյանը հատել է Պաշտպանության բանակի և Ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում: