Բաժիններ՝

Ինչպես է կառավարությունը էլեկտրաէներգիա գնելու «սև ցուցակում» հայտնված ՀԷՑ-ից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի որոշման արդյունքում օգոստոսի 1-ից 500-ից ավելի հայաստանյան խոշոր ընկերություններ զրկվել են պետական գնումներին մասնակցելու իրավունքից՝ պարտադիր աուդիտի պահանջը չանցնելու կամ աուդիտի բացասական եզրակացություն ստանալու պատճառով։ Այդ ընկերությունների թվում է նաև Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Փաստորեն ստացվում է, որ օգոստոսի 1-ից հետո պետական մարմիններն իրավունք չունեն ՀԷՑ-ից էլեկտրաէներգիա գնել։ Եվ հարց է առաջանում՝ որտեղի՞ց են հոսանք ստանալու պետական կառույցները, եթե ՀԷՑ-ից բացի այլ մատակարար չկա։

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այս հարցի առնչությամբ նշել է, որ որևէ խնդիր այսօր չկա, որովհետև ՀԷՑ–ի դեպքում բոլոր պայմանագրերը պետության հետ կնքված են ու շատ վաղուց, և որոշումը չի տարածվում արդեն կնքված պայմանագրերին։  Ինչ վերաբերում է այն հարցին, թե հետագայում ինչպես է լինելու և նույն ՀԷՑ-ի հետ ինչպես է պայմանագիր ստորագրվելու, ապաայդ հարցը քննարկվելու է երեքշաբթի օրը՝ ֆինանսների նախարարության կոլեգիայի նիստում։  «Մինչև որոշում ընդունելը որևէ բան ասելը սխալ է»- ասել է Դավիթ Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս