Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս 15 օրով
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ` Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս 15 օրով` բռնություն հրահրելու նոր գործով, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Հուլիսի վերջին Մուրսին նույն ժամկետով ձերբակալվել էր միանգամից մի քանի հոդվածներով: Մասնավորապես նա մեղադրվում է լրտեսության եւ պետական դավաճանության, ինչպես նաեւ պաղեստինական ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցության մեջ: Ավելի ուշ կալանքի ժամկետը երկարաձգվել էր մեկ ամսով: