
ԿՀՎ-ն առաջին անգամ խոստովանել է 1953թ. իրանական հեղաշրջման մեջ իր ունեցած դերի մասին

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդում է, որ ամերիկյան «Ազգային անվտանգության արխիվ» ոչ կառավարական կազմակերպությունը երկուշաբթի փաստաթղթեր է հրապարակել, որոնցում Կենտրոնական հետախուզական վարչությունն առաջին անգամ խոստովանում է 1953 թ. Իրանի պետական հեղաշրջման մեջ իր դերի մասին, երբ տապալվեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետ Մոհամեդ Մոսադիկը:
«Մոսադիկի տապալման գործում ամերիկյան եւ բրիտանական մասնակցության մասին հանրությանը վաղուց էր հայտնի, սակայն այսօրվա հրապարկումը, հավանական է, ներառում է ԿՀՎ-ի առաջին պաշտոնական խոստովանությունը, որ օգնել է հեղաշրջման ծրագրմանն ու իրականացմանը»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Իրանի վարչապետի տապալման առիթ էր դարձել նավթային ընկերությունների ազգայնացումը, ինչը վնաս էր հասցրել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի շահերին: