
Գինեգործական վերնիսաժը հնարավորություն կտա հայ սպառողին ավելի լավ ճանաչել հայկական գինին. Հիմնադրամի տնօրեն

Գինեգործական վերնիսաժը, նախևառաջ, հնարավորություն կտա հայ սպառողին ավելի լավ ճանաչել երկրում արտադրվող գինին, ուրբաթ հայտնել է միջոցառման կազմակերպիչ, «Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։ Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն։
«Գյուղացիներին խաղողի մթերումների լավ ծավալների ապահովման համար գինու արտադրողները պետք է սկզբում իրացնեն իրենց արտադրանքը։ Դա էլ հենց մեր Վերնիսաժի նպատակն է` ներկայացնել գինին ներքին սպառողին»,– ասել է Մանուկյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում։
Ըստ նրա, Վերնիսաժի մասնակցության հայտերը հայ արտադրողներին ուղարկվել են «Արենի փառատոն» հիմնադրամի և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից. «Դուք երևի գիտեք, որ պետությունը մշակել է գինեգործության և կոնյակի արտադրության զարգացման ռազմավարություն, և դրա կետերից մեկը մեր գինին Հայաստանի ներքին շուկայում ներկայացնելն է» ։
Ըստ Մանուկյանի` չնայած ձեռնարկվող ջանքերին, մասնակցության հայտեր են ներկայացրել միայն հինգ արտադրողներ, որոնց գործարանները տեղակայված են հայկական մայրաքաղաքից ոչ հեռու։ «Ցավոք, գործընթացը դանդաղ է առաջ գնում ինչպես արտադրողների, այնպես էլ հյուրերի մոտ»,–ասել է նա։
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ